Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման 65 ժամվա ընթացքում զոհվել է 224 մարդ
- Investigative journalist
- 8 hours ago
- 1 min read

Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման 65 ժամվա ընթացքում զոհվել է 224 մարդ, հայտնել է Իրանի առողջապահության նախարարությունը:
«Իսրայելական ագրեսիան սկսվելուց 65 ժամ անց 1481 մարդ վիրավորվել կամ զոհվել է, նրանցից 1277-ը հոսպիտալացվել է: Ավելի քան 90 տոկոսը խաղաղ բնակիչ է։
522 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից, իսկ 224 մարդ՝ կին, տղամարդ և երեխաներ, զոհվել է»,- գրել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Քերմանպուրը X-ի իր միկրոբլոգում: