top of page

Հովիկ Աղազարյանին մեղադրանք առաջադրվեց, խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը

  • Writer: 24timeam
    24timeam
  • Mar 28
  • 1 min read

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին մեղադրանք առաջադրվեց կաշառք ստանալու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը։ Այս մասին հայտնում է ArmLur.am

Ավելի վաղ լրատվականը հայտնել էր, որ պատգամավոր Հովիկ Աղազարյանին ժամը 18։00-ին կանչելու են Հակակոռուպցիոն կոմիտե, որպեսզի մեղադրանք առաջադրեն։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից: Գաղտնի քվեարկության արդյունքներն Ազգային ժողովի՝ մարտի 27-ի նիստին հրապարակեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

Քվեարկության համաձայն՝ Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 2:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի՝ մարտի 26-ի նիստին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր էր ներկայացրել՝ Հովիկ Աղազարյանի նկատմամբ երկու դրվագով քրեական գործեր հարուցելու:

Միջնորդության հիմքում ոչխարների արտահանումը կազմակերպելու համար 200 հազար դոլարի ապօրինի վարձատրության պահանջն է, նաև գործարարից 23 հազար դոլարի կաշառքի ստացումը:

1/2082
bottom of page