top of page

«Բարսելոնա»-ի հարձակվող Ֆերան Տորեսը վիրահատվել է

  • May 15, 2025
  • 1 min read

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Ֆերան Տորեսը կույր աղիքի անհետաձգելի վիրահատության է ենթարկվել, հաղորդում է կատալոնական ակումբի կայքը։

Ամենայն հավանականությամբ, Ֆերան Տորեսը բաց կթողնի Իսպանիայի առաջնության վերջին հանդիպումները «Էսպանյոլի», «Վիլյառեալի» եւ Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ, հաղորդում է AS-ը։

Հարցականի տակ է նաեւ նրա մասնակցությունը Ազգերի լիգայի փլեյ-օֆֆին։

Ընթացիկ մրցաշրջանում Ֆերան Տորեսը մասնակցել է 45 հանդիպման, խփել է 19 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Ֆերան Տորեսի տրանսֆերային արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։

 
 
1/2639
bottom of page