top of page

Կոսովոյի գործող վարչապետը Փաշինյանի հետ հանդիպմանը ընդգծել է, որ տպավորված է Երևանով, նրա պատմությամբ, արվեստով ու ավանդույթներով

  • 3 hours ago
  • 1 min read


Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Վարչապետը ողջունել է պարոն Կուրտիի այցը Հայաստան, հիշեցրել, որ մինչ այս մի քանի անգամ հանդիպելու ու քննարկումներ ունենալու հնարավորություն են ունեցել: Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկխոսության շարունակականությունը և երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերը: Մասնավորապես, վարչապետն ընդգծել է զբոսաշրջության ոլորտում կապերը խորացնելուն միտված ծրագրերը:

Կոսովոյի գործող վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար, ընդգծել, որ տպավորված են Երևանով և նրա պատմությամբ, արվեստով ու ավանդույթներով։ Այս առումով, Ալբին Կուրտին կիսվել է Սերգեյ Փարաջանովի թանգարան այցի իր տպավորություններով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի, ինչպես նաև Հայաստան-Կոսովո համագործակցության հեռանկարների շուրջ:

 
 
1/2660
bottom of page