Yeni Safak․ Իսպանիայի վարչապետի՝ Երևան ուղևորվող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում
May 4
1 min read

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում՝ Երևան թռչելու ընթացքում առաջացած տեխնիկական անսարքության պատճառով, հայտնում է թուրքական Yeni Safak լրատվամիջոցը։
Հիշեցնենք, որ Երևանում ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին ժամանել են եվրոպական երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները։




















