top of page

Պեսկովը խոսել է Նիկոլ փաշինյանի այցի ժամկետների մասին

Oct 8
1 min read


Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան կատարելիք այցի ճշգրիտ ամսաթվերը դեռևս հայտնի չեն։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դեռ ճշգրիտ ամսաթվեր հայտնի չեն»,-ասել է նա։


Հիշեցնենք, որ Պուտինը բանակցություններ է վարել Փաշինյանի հետ Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։ Հանդիպումից հետո ՌԴ-ի նախագահը հայտարարել է, որ հրավիրել է ՀՀ վարչապետին Մոսկվա՝ երկու երկրների միջև համագործակցության կոնկրետ հարցեր քննարկելու համար։

 
 
1/2895
bottom of page