top of page

Խաղաղություն լինելու է. Ռոմանոս Պետրոսյանի արձանագրումները Սյունիքի և Վայոց ձորի մարզերում

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 14
  • 1 min read
ree

ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 


Վերջին երեք օրերին կուսակցական գործունեության բերումով Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում էի. Գորիսում մասնակցեցի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքական ժողովին, իսկ Ջերմուկ եւ Վայք քաղաքներում համապատասխանաբար գիշերակաց եւ կարճ  դադար ունեցա։ 


Բոլոր երեք քաղաքներում ակնհայտ էր ներքին տուրիզմի հսկայածավալ հոսքը (Վայքը՝ տարանցիկ, լեփ-լեցուն ֆուդ-կորտերով եւ սննդի խանութներով), Գորիսի եւ Ջերմուկի հյուրատներում տեղացի հյուրերը դոմինանտ էին։ Հանդիպեցի նաեւ պետական ու մասնավոր հատվածներում զբաղվածություն ունեցող բազմաթիվ երեւանաբնակ ընկերների՝ ընտանիքներով շրջագայելիս նշված մարզերով։ 


Հընթացս զրույցի բռնված ավելի քան երկու տասնյակ մեր քաղաքացիներից ճնշող մեծամասնության առաջին հարցադրումն առնչվում էր արտաքին քաղաքականությանն ու խաղաղության օրակարգին, շատ քչերն էին առհասարակ անդրադառնում ներքաղաքական զարգացումներին։


Բացարձակապես բոլոր հանդիպած եւ քննարկում ծավալած՝ մեր տեղացի հայրենակիցների խոսքում կարմիր թելով անցնում էր օրվա իշխանություններից Խաղաղության համաձայնագրի հետ կապված ակնկալիքներն ու տեւական խաղաղություն ունենալու հույսերը։ 


Ճիշտ է ասված, որ խաղաղության իրական արժեքն ամենալավը գիտակցում են պատերազմի արհավիրքով անցած մարդիկ։


 
 
1/2381
bottom of page