ՀՀ ԱԽ քարտուղարն ու Վրաստանի դեսպանը քննարկել են երկկողմ կապերին վերաբերող հարցեր
6 hours ago
1 min read

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:
Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ կապերին վերաբերող մի շարք հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։




















