Ակտիվորեն տարածում են՝ իբր «Գույք պարտքի դիմաց»-ը ես եմ ստորագրել. տգիտության բացառիկ դրսևորում է. Սարգսյան
- Investigative journalist

- May 3
- 1 min read
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնում է իր կողմից ՌԴ-ի հետ «Գույք պարտքի դիմաց» գործարքը ստորագրելու վերաբերյալ հրապարակումներին:
«ՌԴ և ՀՀ երկրորդ նախագահի ազդեցության որոշ շրջանակներ «Հանրապետություն» կուսակցության դեմ սադրանքները շարունակելու մրցարշավում` համացանցում ակտիվորեն տարածում են, թե իբր «Գույք պարտքի դիմաց» գործարքը ես եմ ստորագրել։ Հայրենակիցներ ջան, այդ տեսակետը տգիտության բացառիկ դրսևորում է։ Ինձ պաշտոնանկել են 2000-ի մայիսի 2-ին։
«Գույք պարտքի դիմաց» համաձայնագիրը ստորագրվել է 2002-ի հուլիսին՝ ինձ ազատելուց 2 տարի հետո։ Ես դրա հետ այնքան կապ ունեմ, ինչքան իմ ազատման պատճառի` ծնելիության նվազման: Երեխայի ծնվելուն 9 ամիս է պետք, ես 6 ամիս եմ պաշտոնավարել...
Հ.Գ. Լավ եղեք և հաճելի հանգստյան օրեր ձեզ...»,- գրում է Սարգսյանը:






















