top of page

Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն համաձայնագիր, որը կդառնա խաղաղության պայմանագրի սկիզբը. Ռուբիո

Aug 8, 2025
1 min read

Համաձայնագիրը, որը կստորագրեն Հայաստանը և Ադրբեջանը, կդառնա խաղաղությանպայմանագրի սկիզբը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։


Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը հանդես է գալիս հօգուտ խաղաղության և կպահպանի իր խաղաղասեր դիրքորոշումը:



«Մենք միջամտել ենք Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտությանը, և մեր պետության ղեկավարը կարողացավ վերականգնել խաղաղությունը։ Վերջերս նմանատիպ դեպք տեղի ունեցավ Կամբոջայում և Թաիլանդում։ Մենք հույս ունենք, որ դրան կհասնենք նաև Ադրբեջանի և Հայաստանի հարցում. ուրբաթ օրը մենք կստորագրենք համաձայնագիր, որը կդառնա խաղաղության պայմանագրի սկիզբը»։

 
 
1/2895
bottom of page