Վաշինգտոնը բացահայտեց այն, ինչ Մոսկվան, Բաքուն և Հայաստանի «եռաֆազ» ընդդիմությունը չորս տարիուկես խնամքով թաքցնում էր․ Աթանեսյան
- Investigative journalist

- Aug 11
- 1 min read

Հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այն, ինչ տեղի ունեցավ Վաշինգտոնում օոգոստոսի 8-ին, պետք է արձանագրվեր 2021 թվականի հունվարի 11-ի կրեմլյան Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպմամբ: Դա տեղի չի ունեցել, ուստի կարելի է միայն մի եզրակացություն անել. Վլադիմիր Պուտինը Սյունիքի հաղորդուղու նկատմամբ Հայաստանի իրավազորությունը չի ճանաչել: Վաշինգտոնը բացահայտեց այն, ինչ Մոսկվան, Բաքուն եւ Հայաստանի «եռաֆազ» ընդդիմությունը չորս տարիուկես խնամքով թաքցնում էր:




















