Պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 7.4 մլրդ դրամով․ Նիկոլ Փաշինյան
- Investigative journalist

- Oct 4
- 1 min read

2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 7.4 մլրդ դրամով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 13 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ ավել են 13.9 տոկոսով կամ 245.6 միլիարդ դրամով։
Շնորհակալություն եմ հայտնում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին և այն պետական ծառայողներին, ում աշխատանքը նպաստում է պետական բյուջեի հարկային եկամուտների աճին»,-նշել է նա։




















