top of page

Թրամփը Պուտինին անվանել է «պինդ ընկույզ» և ասել, որ Դմիտրի Մեդվեդևի «լեզվի տակ ոսկորներ չկան»

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 2
  • 1 min read
ree

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե արդյոք վերջին մի քանի ամիսների ընթացքում փոխվել է իր կարծիքը Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի մասին։

«Ակնհայտ է, որ նա «պինդ ընկույզ» է, այնպես որ այդ առումով իմ կարծիքը չի փոխվել։ Բայց ես զարմացած եմ։ Մենք շատ լավ զրույցներ ենք ունեցել, որոնց ընթացքում կարող էինք վերջ դնել այս ամենին և հանկարծ սկսում են ռումբեր թռչել»,- ասել է Թրամփը։

Նա նաև մեկնաբանել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի վերջին հայտարարությունները, որոնց մեջ նա ԱՄՆ-ին սպառնացել է պատերազմով և պահանջել է Ռուսաստանի հետ չխոսել «ուլտիմատումների լեզվով»։ Այս հայտարարություններն ավելի ուշ վերածվել են երկու քաղաքական գործիչների միջև հրապարակային բանավեճի։

«Դե, Ռուսաստանի նախկին նախագահ Մեդվեդևը, որը հիմա գլխավորում է ամենակարևոր խորհուրդներից մեկը, շատ վատ բաներ է ասել միջուկային զենքի մասին։ Եվ երբ հիշատակում ես «միջուկային» բառը, գիտեք, աչքերս փայլում են և ես ասում եմ՝ «Ավելի լավ է զգույշ լինենք», որովհետև դա է գլխավոր սպառնալիքը», - ասել է Թրամփը։

«Նա չպետք է դա ասեր։ Նրա լեզվի տակ ոսկորներ չկան։ Նա անցյալում էլ է նման բաներ ասել։ Եվ այդ պատճառով մենք միշտ ուզում ենք պատրաստ լինել դրան։ Եվ այդ պատճառով ես երկու միջուկային սուզանավ եմ ուղարկել տարածաշրջան։ Ես ուղղակի ուզում եմ համոզվել, որ նրա ասածը միայն դա է, ոչ ավելին», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ սուզանավերը այժմ «մոտ են գտնվում Ռուսաստանին»։

 
 
1/2380
bottom of page