top of page

Որն է Եվրոպայի ամենաուժեղ բանակը՝ ըստ Զելենսկու

1 minute ago
1 min read


Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը Եվրոպայի անվտանգության երաշխիք է։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։


Զելենսկին կարծում է, որ Եվրոպայի ամենաուժեղ բանակը Ուկրաինան ունի։


«Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը Եվրոպայի անվտանգության երաշխիք է, քանի որ Եվրոպան դեռևս այդքան ուժեղ բանակ չունի։


Մենք չգիտենք՝ Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին, թե ոչ։ Իհարկե, մենք ատամներով ու եղունգներով կպայքարենք՝ պատերազմի ավարտից առաջ Ուկրաինայի համար ամենաուժեղ անվտանգության երաշխիքներն ապահովելու համար։


Ի վերջո, ամենակարևորը պատերազմն ավարտելն է և երաշխիքներ ունենալ, որ այն նորից չի սկսվի», - ընդգծել է Զելենսկին։


Քաղաքական գործիչը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությամբ կամրապնդվի ռազմական դաշինքը։ Սա վերաբերում է զենքին, ռազմական տեխնոլոգիաներին, մարտական ​​փորձին և բանակի ներուժին, նշել է Զելենսկին։



 
 
1/2841
bottom of page