top of page

Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ

10 hours ago
1 min read


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան եվրոպական երկրների հետ հակամարտության համար հիմքեր չունի, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքների հետ կապված հարցերը լուծվել են, հաղորդում է «Կոմերսանտը»։

Միևնույն ժամանակ նա զգուշացրել է, որ եվրոպական զորքերի հնարավոր մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ։

«Մենք Եվրոպայի հետ որևէ հակամարտության համար հիմքեր չունենք։ Բոլոր հարցերը լուծվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով։ Իսկ հիմա ինչի՞ են նրանք դրդում իրենց ժողովուրդներին, իրենց երկրներին։ Ռուսաստանի Դաշնության հետ պատերազմի՞» — ասել է Պուտինը՝ պատասխանելով «Կոմերսանտի» հարցին Նյու Դելիում կայացած ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում։

ՌԴ նախագահը նշել է, որ եվրոպական երկրներն այժմ քննարկում են իրենց զինվորականներին Ուկրաինայի տարածքում տեղակայելու հնարավորությունը։ Նրա խոսքով՝ նման քայլը կնշանակի Եվրոպայի ուղղակի ներգրավում Ռուսաստանի հետ հակամարտության մեջ։

Պուտինը նաև հայտարարել է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո արևմտյան երկրները փորձել են ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա։

Նրա խոսքով՝ սկզբում դրա համար օգտագործվել են Կովկասում գործող ահաբեկչական խմբավորումները, իսկ հիմա, ինչպես պնդում է Ռուսաստանի նախագահը,՝ «Ուկրաինայում նեոնացիստական ռեժիմը»։

 
 
1/2841
bottom of page