«Կիևը պետք է ինքնուրույն որոշումներ կայացնի տարածքների վերաբերյալ»․ ԵՄ առաջնորդների հայտարարությունը
- Investigative journalist

- Aug 16
- 1 min read

ԵՄ առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածել` նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ Ալյասկայում տեղի ունեցած հանդիպումից հետո։ Հայտարարությունը՝ առանձնացված կետերով․«Եվրոպան կշարունակի ուժեղացնել Մոսկվայի վրա պատժամիջոցային ճնշումները։* Կիևը պետք է ստանա «անվտանգության երկաթե երաշխիքներ» և ինքնուրույն որոշումներ կայացնի տարածքների վերաբերյալ։* Ռուսաստանը չպետք է խոչընդոտի Ուկրաինայի ինտեգրմանը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։* Պատրաստ ենք համագործակցել Սպիտակ տան ղեկավարի և Վլադիմիր Զելենսկու հետ՝ Մոսկվայի, Վաշինգթոնի և Կիևի եռակողմ գագաթնաժողովը նախապատրաստելու համար։* Ողջունում ենք Թրամփի ջանքերը՝ խաղաղության հասնելու համար»։
Այս հայտարարությունը պատրաստվել է Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի և Եվրոպական հանձնաժողովի ղեկավարների կողմից։




















