top of page

Արագ արձագանքման խումբը մեկնել է ՔԿ. ՄԻՊ-ը՝ հոգևորականներին բերման ենթարկելու մասին

  • Oct 15, 2025
  • 1 min read

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հոկտեմբերի 15-ին զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել Հայ առաքելական եկեղեցու մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու վերաբերյալ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից:





«Նշված հարցի վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին զանգ է ստացվել նաև փաստաբանի կողմից:

 

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է Քննչական կոմիտե՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին և ազատությունից զրկելու հիմքերին տեղում ծանոթանալու նպատակով»,- նշված է ՄԻՊ հաղորդագրությունում։

 
 
1/2588
bottom of page