Առաջին քրեական գործերը ՀԷՑ-ում` հաշվիչների վրա արտաքին ներգործության ու հավելագրումների փաստերով
- Investigative journalist

- Sep 12
- 1 min read

Civic.am-ի տեղեկություններով` այս պահին Գլխավոր դատախազությունում մի քանի քրեական վարույթներ են նախաձեռնվել ՀԷՑ-ի տարբեր մասնաճյուղերում տարբեր բաժանորդների էլեկտրոնային հաշվիչների վրա արտաքին ներգործության և հավելագրումների փաստերով, որոնք բացահայտվել են ժամանակվոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարությամբ իրականացված ստուգողական գործողությունների արդյունքում:
Ըստ տեղեկությունների` այս պահին կա հարուցված երկու քրգգործ,որը փոխանցվել է Քննչական կոմիտեի հատուկ կարևության գործերի վարչությանը: Ավելին, լայնածավալ գործողություններ են ընթանում ՀԷՑ-ի գրեթե բոլոր մասնաճյուղերում, հարկային համալիր ստուգումներ է իրականցնում նաև ՊԵԿ-ը: ՀԷՑ-ի 60-ից ավելի պահեստներում սեպտեմբերի 15-ից միաժամանակյա տոտալ գույքագրումներ են տեղի ունենում, որի համար աշխատանքային խմբեր ու հանձնաժողովներ են ձևավորվել ժամանակավոր կառավարչի հրամանով:
Քաղշինը ևս ավելի ռիսկային մի քանի տասնյակ ենթակայաններում տեսչական ստուգումներ է իրականացնում: Ակնհայտ է, որ շաբաթներ անց պարզ կլինի ՀԷՑ-ում տիրող իրական օբյեկտիվ իրավիճակը, ինչը որ խնդիր էր դրված ժամանակավոր կառավարչի առջև ՀԾԿՀ կողմից նախաձեռնված վարչական վարույթի շրջանակներում պարզելու իրերի իրական դրվածքը ՀԷՑ-ում, որպես էներգետիկ ոլորտի բնական մենաշնորհ ունեցող




















