top of page

Իսրայելը Լիբանանի հարավի 29 շրջանի բնակիչներին նախազգուշացրել է hարվածներից առաջ էվակnւացվելու անհրաժեշտության մասին

  • 3 hours ago
  • 1 min read


Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանի հարավի 29 շրջանների բնակիչներին նախազգուշացրել է էվակուացվելու անհրաժեշտության մասին՝ իսրայելական զինվորականների նոր հարվածներից առաջ: Այս մասին հայտնում է Ինթերֆակս-ը՝ հղում անելով The Times of Israel-ին:

«16 բնակավայրերի բնակիչներին հրահանգված է էվակուացվել առնվազն մեկ կիլոմետր հեռավորության վրա, իսկ ևս 13 քաղաքների բնակիչներին հրամայված է շարժվել դեպի Զահրանի գետի հյուսիսային հատված»,- գրում է պարբերականը՝ հղում անելով ՑԱԽԱԼ-ի խոսնակ Ավիխայ Ադրաիին:

Ադրաիի խոսքով՝ «Հեզբոլլահի» կողմից հրադադարի համաձայնագրի խախտման լույսի ներքո՝ ՑԱԽԱԼ-ը ստիպված է ուժով գործել նրա դեմ։

 
 
1/2722
bottom of page