top of page

Բելառուսի տարածքում տեղի է ունեցել ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիների փոխանակում «10-ը 10-ի դիմաց» բանաձևով

  • 7 hours ago
  • 1 min read

Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների փոխանակումը «10-ը 10-ի դիմաց» բանաձևով տեղի է ունեցել Բելառուսի Գոմելի մարզում։ Այս մասին հայտնել է բելառուսական «Առաջին տեղեկատվական» հեռուստաալիքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա տեղեկություններով՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանձնարարությամբ գործի է դրվել հայրենիք վերադարձնելու մեխանիզմը Ուկրաինայի 10 քաղաքացիների և Ռուսաստանի Դաշնության 10 զինծառայողների համար, որոնք նախկինում գտնվել են գերության մեջ։

Նշվում է, որ հումանիտար առաքելությունը տեղի է ունեցել միջազգային հումանիտար իրավունքի նորմերի անխոս պահպանմամբ։

 
 
1/2816
bottom of page