top of page

Նա ընդմիշտ իր անունը գրեց Ռուսաստանի պատմության մեջ․ Լավրովը՝ Տիգրան Քեոսայանի մասին

Sep 26, 2025
1 min read

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ցավակցություն է հայտնել լրագրող, հրապարակախոս Տիգրան Քեոսայանի մահվան կապացկությամբ։

«Նա ընդմիշտ իր անունը գրեց Ռուսաստանի պատմության մեջ և հարստացրել նրա մշակույթը։ Հատուկ կցանկանամ նշել նրա սկզբունքային քաղաքացիական դիրքորոշումը, միջազգային և արտաքին քաղաքական օրակարգի համակողմանի լուսաբանմանն ուղղված նրա ջանքերը»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ ջերմությամբ է հիշում շփումը խարիզմատիկ դերասանի և հեռուստահաղորդավարի հետ: Նա ցավակցություն է հայտնել Մարգարիտա Սիմոնյանին և Տիգրան Քեոսայանի հարազատներին:

Հիշեցնենք՝ այսօր մահացել է հայտնի կինոռեժիսոր, հեռուստառադիոհաղորդավար Տիգրան Քեոսայանը։ Նա հունվարից գտնվում էր կոմայի մեջ։

 
 
1/2852
bottom of page