top of page

«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան վնասվածք է ստացել «Ատլետիկոյի» դեմ խաղում

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան վնասվածք է ստացել Լա լիգայի 8-րդ տուրի «Ատլետիկոյի» դեմ խաղում (1:1)։

Բելգիացին կարողացավ ավարտել հանդիպումը, սակայն խաղի ավարտից հետո «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նշեց, որ դարպասապահը մկանային վնասվածք է ստացել։

«Վաղը նա պետք է հետազոտություն անցնի»,- իտալացի մարզչի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ հյուրերը հաշվի մեջ առաջ անցան 64-րդ րոպեին Էդեր Միլիտաոյի դիպուկ հարվածի շնորհիվ, բայց չկարողացան պահպանել հաղթական հաշիվը։ 95-րդ րոպեին Անխել Կորեան վերականգնեց հաշվի հավասարակշռությունը՝ ձևակերպելով խաղի վերջնական արդյունքը՝ 1։1։

Տիբո Կուրտուան ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 9 հանդիպում՝ 4 անգամ անառիկ է պահել սեփական դարպասը։

Comments


bottom of page