ՀՆԱՐԱՎՈՐ Է ԲՈՅԿՈՏԵՆ ԱՄՆ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
- Investigative journalist

- 2 hours ago
- 1 min read

Եվրոպայում սկսել են քննարկել այս տարվա ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը բոյկոտելու հարցը։ Այն, հիշեցնենք, որ անցկացվելու է նաեւ Միացյալ Նահանգներում։ Պատճառը՝ Գրենլանդիայի հարցով Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի հարաբերություններում սկսված լարվածությունն է։ Այս մասին հայտնում է Economist պարբերականը։
«Ներկայումս Գրենլանդիայի խնդրի ֆոնին՝ տրամադրությունները Եվրոպայում բավականին մռյալ են, չասելու համար՝ ցասւմով լեցուն։ Քննարկվում է Ամերիկայում անցկացվելիք ֆուտբոլի Աշխարհի առաջնության բոյկոտի հարցը։ Դա հիշեցնում է 1980 թվականին Մոսկվայի Օլիմպիական խաղերի՝ Միացյալ Նահանգների կողմից բոյկոտին»,- ասված է հոդվածում։ Մամուլում նաեւ խոսվում է այն մասին, որ մեկ գիշերվա մեջ 17 հազար երկրպագու չեղարկել են առաջնության իրենց տոմսերը՝ ամերիկյան կողմի գործողությունների պատճառով։




















