top of page

Կողոպտել են հայտնի բլոգեր «Թու-թու-թու լավա»-ի տունը, տարել չհրկիզվող պահարանի պարունակությունը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 minutes ago
  • 1 min read


Հունվարի 21-ին Երևանում անհայտ անձը կամ անձինք կողոպտել են հայտնի բլոգեր «Թու-թու-թու լավա»-ի տունը։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթ 7-րդ փողոցում սեփական տանը գողություն է տեղի ունեցել։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, տունը պատկանում է հայտնի բլոգեր «Թու-թու-թու լավա» մականվամբ Էրիկ Շահբազյանին։ Նա հանրապետությունից բացակայում է, իսկ գողը կամ գողերը տուն մտել են բակի կողմից, տակն ու վրա են արել ամբողջ տունը հատուկ գործիքով կոտրել ու բացել են չհրկիզվող պահարանը և այնտեղ եղած ողջ պարունակությունը հափշտակել են։ Տանը կա նաև 2 մեծ շուն, սակայն նրանք ոչինչ չեն կարողացել անել, քանի որ տուն են մտել բակի կողմից։

 
 
1/2503
bottom of page