top of page

Օպերացիա՝ «Զվարթնոց» օդանավակայանում. բերման է ենթարկվել Տիգրան Արզաքանցյանի՝ հետախուզվող եղբորորդին


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 19-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկությունների հիման վրա օպերացիա են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանում: 



Ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայաստան է ժամանում Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Նոյ Արզաքանցյանը:



Ոստիկանները արդեն «Զվարթնոց» օդանավակայանում նկատում են նրան ու հենց այնտեղից էլ տեղափոխում են ոստիկանության Կենտրոնական բաժին:



Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա նկատմամբ հետախուզական գործ է կազմվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի մեղադրանքով:



Նրան ոստիկանության Կենտրոնական բաժնից այնուհետև նեկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչութան Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժին: 



Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Արզաքանցյանը Տիգրան Արզաքանցյանի եղբորորդին է:

1/1967
bottom of page