top of page

Ժողովուրդը ՔՊ-ից չի հիասթափվել, 2026-ին մենք վստահ ենք, որ հաղթելու ենք ընտրություններում. Նարեկ Մկրտչյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Mar 31
  • 1 min read

Հայաստանում ժողովրդավարություն է և կառավարությունը և բոլորս միասին պետք է հաշվի նստենք և հարգենք քաղաքացու քվեն: Եթե քաղաքացին որոշել է տվյալ անձին, տվյալ կուսակցությանը ձայներ ապահովել, ուրեմն պետք է հարգել և պետք է վերլուծել բնականաբար։ Այս մասին մարտի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ աշխատանքի եւ արդարադատության նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով Գյումրիում եւ Փարաքարում կայացած ընտրություններին:


Նարեկ Մկրտչյանը խոսել է նաև ժողովրդի՝ ՔՊ-ի նկատմամբ ունեցած վստահության մասին՝ նշելով. «2026 թվականի ընտրություններին մենք վստահ ենք, որ հաղթանակ ենք տանելու: Ես տեղյակ չեմ, Վիլեն Գաբրիելյանը ինչ է ասել, ես մի բան կարող եմ ասել, որ զարգացման այն ծրագրերը, որոնք մենք իրականացնում ենք, հաճախ կարծում եմ՝ մեր ամենամարտահրավերային կողմերից մեկը այն է, որ մենք այդ ծրագրերը պետք է ավելի արդյունավետ կարողանանք ներկայացնել, հաճախ նաև նույն խոշորացված բնակավայրերում, բնակավայրերի բնակիչների ոչ բոլոր ներկայացուցիչներն են տեղյակ, թե ինչ ծրագրեր կան, ինչպես են դրանք իրականացվում, ինչ զարգացում է դա ենթադրում»,- ասել է նա:

1/2127
bottom of page