«Ատալանտա»-ն 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Յուվենտուս»-ի դարպասը

Իտալիայի առաջնության 28-րդ տուրում Թուրինի «Յուվենտուս»-ը սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ է ընդունել «Ատալանտա»-ից:
Հանդիպման հաշիվը 29-րդ րոպեին բացել է թուրինցիների 32-ամյա հարձակվող Մատեո Ռետեգին՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը: Այս գոլը միակն է եղել առաջին կեսում:
Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում՝ 46-րդ րոպեին, թուրինցիների առավելությունը կրկնապատկել է Մարտեն դե Ռոնը:
67-րդ րոպեին Դավիդե Զապակոստան Սեադ Կոլաշինացի փոխանցումից հետո հաշիվը դարձրել է խոշոր։ 77-րդ րոպեին էլ Ադեմոլա Լուկմանը ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը:
28 հանդիպումից հետո «Յուվենտուսը» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է՝ 52 միավորով։ «Ատալանտան» 28 խաղից հետո 58 միավորով երրորդն է։