top of page

«Դժգոհ եմ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունից». Փաշինյան

«Բազմիցս տարբեր առիթներով ասել եմ, որ դժգոհ եմ ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունից, և այս հարցում մենք առավել հետևողական պետք է լինենք», ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք կոռուպցիայի հետ կոմպրոմիս չենք ունեցել, չունենք և չենք էլ ունենա: Սա ամենակարևոր արձնագրումն է: Շարունակելու ենք մեր պայքարը կոռուպցիայի և կոռուպցիոն համակարգի դեմ»,- ասաց նա։

Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ արձագանքեց, որ այդ ամենը կենացի նման է հնչում. «Եթե կառավարությունը ձեր գլխավորությամբ կամք ունենա, համոզված եմ, որ խնդիր չի լինի: Ուղղակի թղթաբանությունն  է փոխվել, ուրիշ ոչինչ»:

bottom of page