Իմ ժողովրդականությունը կախված է ոչ թե Ձեզ հետ իմ հարաբերություններից, այլ ազգային շահերը պաշտպանելու իմ կարողությունից․ Մելոնին՝ Թրամփին
- 1 hour ago
- 1 min read

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին կոշտ արձագանքել է իր վարկանիշի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին։
«Ինչ վերաբերում է իմ ժողովրդականությանը, ապա Ձեր ընկեր լինելը դրան չի նպաստել, և դա կախված է ոչ թե Ձեր հետ իմ հարաբերություններից, այլ ազգային շահերը պաշտպանելու իմ կարողությունից»,-նշել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ֆրանսիայում G7 գագաթնաժողովի շրջանակներում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին աղաչել է իրեն՝ իր հետ լուսանկարվելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը Մելոնիին, ինչպես և եվրոպացի բոլոր առաջնորդներին, մեղադրել էր Իրանի և Հորմուզի նեղուցի հարցում օգնել չցանկանալու մեջ։




















