Ավելի շատ մտածում եմ չօգտագործված պահերի, քան` խփած գոլերի մասին. Ռաֆինյա
- Investigative journalist
- 6 hours ago
- 1 min read
«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան մեկնաբանել է Լա Լիգայի 35-րդ տուրում «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը (4:3)։
28-ամյա բրազիլացին այդ խաղում դուբլ է ձևակերպել։
«Էլ Կլասիկոներում հազվադեպ են այսքան գոլեր լինում։ Դա պայմանավորված էր երկու թիմերի խաղաոճով։ Ամենակարևորը կարևոր պահերին պաշտպանվելու կարողությունն է։
Իմ դուբլի՞ մասին։ Կարող էի ավելին խփել։ Բաց թողեցի երեք պահ, որոնք չպետք է բաց թողնեի։ Ինքս ինձնից մեծ ակնկալիքներ ունեմ։ Ավելի շատ մտածում եմ չօգտագործված պահերի, քան խփած գոլերի մասին։ Բայց ուրախ եմ, որ օգնեցի թիմին։
Արդյոք սա վճռորոշ հաղթանակ էր՞։ Կարծում եմ՝ այո։ Ամեն ինչ մեր ձեռքերում է։ Էլ Կլասիկոյում հաղթելը շատ կարևոր էր, բայց պետք է ևս մեկ խաղում հաղթենք։
Խաղի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը կփոխանցեի մեկ ուրիշին։ Ես լավագույնս չխաղացի։ Կտայի այն Յամալին, Շչենսնիին, Կուբարսիին, Մարտինեսին կամ Պեդրիին, ով ինձ համար միշտ լավագույնն է։ Ես ավելի վատ խաղացի», – Ռաֆինյայի խոսքը մեջբերում է AS-ը։