top of page

Այսօրվանից ՀՀ ՄԻՊ-ի գործառույթները կատարում է Քրիստինե Գրիգորյանը

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Երեկ ավարտվեց ՀՀ մարդու իրավունքների՝ արդեն նախկին պաշտպան Արման Թաթոյանի լիազորությունների ժամկետը:

Այսօրվանից ՀՀ ՄԻՊ-ի գործառույթները կատարում է ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը:


Հիշեցնենք, որ Գրիգորյանը ՄԻՊ-ի պաշտոնում ընտրվեց հունվարի 24-ին ՀՀ Ազգային ժողովում՝ 68 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ: Թաթոյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ստանձնել էր 2016 թվականի փետրվարի 23-ին։

 
 
1/2380
bottom of page