Search
«Վարչապետի մեր թեկնածուն հավանական է՝ կլինի նախկին ՔՊ-ական»․ Հովիկ Աղազարյան
- Investigative journalist
- 7 hours ago
- 1 min read
«Վարչապետի թեկնածուներ կան, անունը կհայտարարենք մայիսի 20-ին»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում ասաց Աժ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Հիշեցնենք՝ օրեր առաջ նա գրել էր․ «Որպես ՄԱՍԿ կուսակցության վարչության անդամ՝ լիազորված եմ հայտարարել, որ նախաձեռնում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց (իմպիչմենթ)»։
Աղազարյանը հայտնեց, որ թեկնածուները մի քանիսն են, որոնց հետ քննարկում են հարցը. երբ կուսակցության վարչությունը որոշում կայացնի, անունը կհայտարարեն։ «Պետք է այդ թեկնածուն հավատարիմ լինի հեղափոխության սկզբունքներին։ Պետք է երաշխիք լինի, որ այդ թեկնածուն հաջողության դեպքում չի թեքվի այս կամ այն քաղաքական ուժի կողմը։ Նման շատ հարցեր են քննարկվում։ Շատ հավանական է, որ կլինի նախկին ՔՊ-ական»,- ասաց Աղազարյանը։