top of page

Անչելոտին խոսել է Բենզեմայի՝ Ռեալ վերադառնալու հնարավորության մասին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 26, 2024
  • 1 min read
ree

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հերքել է «Ալ-Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեմայի՝ իսպանական ակումբ հնարավոր վերադարձի մասին լուրերը։

«Կարիմ Բենզեմայի՝  «Ռեալ» վերադառնալու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Սրանք կեղծ լուրեր են: Ես ակումբի հետ չեմ խոսել Կարիմ Բենզեմայի և նրա հնարավոր վերադարձի մասին»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անչելոտին Պերեսին խնդրել է վերադարձնել Բենզեմային:

1/2382
bottom of page