ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար 3 թեկնածու է առաջադրել. Անունները հայտնի են
- Investigative journalist

- Jan 25, 2024
- 1 min read

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Արթուր Աթաբեկյանի, Արման Օհանյանի եւ Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները:
Այս մասին նշված է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տրածած հայտարարության մեջ:




















