top of page

ՊՍԺ-ն չի ցանկանում, որ Մբապեն հայտարարի Ռեալ տեղափոխության մասին՝ մինչև թիմի ՉԼ խաղերի ավարտը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 4, 2024
  • 1 min read
ree

ՊՍԺ-ի ղեկավարությունը, հասկանալով, որ հարձակվող Կիլիան Մբապեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը՝ Մադրիդի «Ռեալին» միանալու համար, ցանկություն է հայտնել, որ նա չհայտարարի իր որոշման մասին, քանի դեռ ֆրանսիական գրանդը չի ավարտել իր ելույթները Չեմպիոնների լիգայում։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ի ղեկավարները չեն ցանկանում, որ այս լուրը բացասաբար ազդի թիմի ելույթների վրա Չեմպիոնների լիգայում․ մրցաշար, որն իրենց համար առաջնային է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն արդեն տեղեկացրել էր մարզչական շտաբին, որ Մբապեն թիմին կմիանա առաջիկա ամռանը։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում ՊՍԺ-ն կխաղա «Ռեալ Սոսյեդադի» հետ։

Այս մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, որոնցում դարձել է 29 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

1/2382
bottom of page