Ռուսաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Բուրյաթիայում մարտի 17-ի գիշերը ժամը 02:41-ին երկրաշարժ է գրանցվել։ Նախնական տվյալներով՝ ցնցումները զգացվել են Բարգուզինի շրջանում։ Այս մասին հաղորդում է Viber group Barguzin-info.24/7-ը՝ ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Բայկալի մասնաճյուղին հղումով։
«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հյուսիսային լայնության 53.69 և արևելյան երկայնության 108.98 կոորդինատներում։ Ստորգետնյա ցնցումների էներգիայի դասը կազմել է 10,0»,- հայտնում են գերատեսչությունից։
Սեյսմոլոգների տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Սվյատոյ Նոս թերակղզու Ուստ-Բարգուզին գյուղից 30 կիլոմետր հեռավորության վրա։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 3,3 բալ։ Երկրաշարժը կարող էր հասնել Բարգուզին և Չիտկան բնակավայրեր։