top of page

22 տարվա մեջ առաջին անգամ նկատվել է հազվադեպ «քայլող» ձուկ

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Տասմանիայի ափերին 22 տարվա մեջ առաջին անգամ նկատվել է կարճագլուխ ձկնատեսակների ընտանիքին պատկանող հազվադեպ «քայլող» ձուկ, որն ապրում է միայն Ավստրալիայում, տեղեկացնում է BBC-ին։


Վերջին անգամ վարդագույն «քայլող» ձկան տեսել է մի ջրասուզակ Տասմանիայի ափերի մոտ 1999թ.։


Պաշտոնական անձինք, մտահոգվելով ձկան գոյատեւման խնդիրներով, վերջերս այդ ձկնատեսակը համարել են անհետացման սպառնալիքի առջեւ կանգնած։


Բայց ավստրալացի հետազոտողներն ասում են, որ այն նորից հանդիպել է խորջրյա խցիկի տեսագրությունում, որն այս տարի արվել էր ծովային պարկում։


Գիտնականները կարծում էին, թե այն սակավաջրային ձկնատեսակ էր, որն ապրում է պաշտպանված ծովախորշերում, բայց այժմ հայտնաբերվել է 150 մ խորության վրա Տասմանիայի վայրի հարավային ափին։


«Այս հետաքրքիր հայտնագործությունն էլ հույս է ներշնչում, որ վարդագույն ձկնատեսակը կգոյատեւի նաեւ հետագայում, քանի որ ակնհայտ է, որ ավելի լայն բնակության միջավայր եւ մեծ տարածում ունի, քան կարծում էին մինչ այժմ»,- ասել է առաջատար հետազոտող եւ ծովային կենսաբան Նեւիլ Բարեթը։

1/2383
bottom of page