top of page

Պեսկով. Պուտինը Կիմ Չեն Ընին Aurus է նվիրել, որովհետեւ մեքենան դուր էր եկել Հյուսիսային Կորեայի ղեկավարին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 20, 2024
  • 1 min read
ree

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը գնահատել է Aurus մեքենայի արժանիքները Ռուսաստան կատարած այցի ժամանակ, ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ինքն է ցույց տվել մեքենան փհենյանցի հյուրին։

«Հյուսիսային Կորեան մեր հարեւանն է, մեր մերձավոր հարեւանը,- նշել է Պեսկովը։- Մենք մտադիր ենք եւ կզարգացնենք մեր հարաբերությունները հարեւանների հետ, ներառյալ Հյուսիսային Կորեան»։

Ավելի վաղ Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը տեղեկացրել էր, որ Պուտինը Կիմ Չեն Ընին ռուսական արտադրության մեքենա է նվիրել։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում Պեսկովը հաստատել է, որ դա Aurus էր։ Կիմ Չեն Ընը ուշադիր դիտում էր մեքենան իր Հեռավոր Արեւելք կատարած այցի ժամանակ անցած տարվա սեպտեմբերին։ ՌԴ նախագահը իր հյուրին մանրամասն ծանոթացրել է նրա բնութագրերին, ընդ որում՝ ոչ միայն լիմուզինի, այլեւ սեդանի։

1/2382
bottom of page