top of page

Ամերիկյան Eisenhower ատոմային ավիակիրը մտել է Կարմիր ծով

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 5, 2024
  • 1 min read

Ամերիկյան USS Dwight Eisenhower ատոմային ավիակիրը մտել է Կարմիր ծով: Այս մասին հայտնում է ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի տեղեկատվական ծառայությունը։


Նշվում է, որ նախկինում ավիակիրը գտնվում էր Ադենի ծոցում։


Բացի ավիակիրից, որը կրում է 48 F/A-18 կործանիչ-ռմբակոծիչներ, խմբում ընդգրկված են USS Philippine Sea կառավարվող հրթիռային հածանավը, USS Gravely, USS Stethem, USS Carney և USS Mason և USS Laboon կործանիչները։ Խումբը ներգրավված է «Բարգավաճման պահապան» բազմազգ օպերացիայի մեջ՝ պաշտպանելու նավերը և հակազդելու Կարմիր ծովում Եմենի հուսիթների հարձակումներին:


Միացյալ Նահանգները և ևս 11 երկրներ Եմենի հուսիթներից պահանջել են դադարեցնել Կարմիր ծովում ռազմական և առևտրային նավերի վրա հարձակումները և զգուշացրել են նման հարձակումների հետևանքների մասին:

1/2361
bottom of page