top of page

Երևանում բախվել են «Opel»-ն ու «Nissan»-ը. կա տուժած

  • Feb 26
  • 1 min read


Այսօր՝ փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07:00-ի սահմաններում Աճառյան փողոցի 40/20 հասցեի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Արեգ Պ.-ի վարած «Opel» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 29-ամյա Հովիկ Ն-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։



Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Nissan-ի վարորդը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։



Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 
 
bottom of page