top of page

Հոգևոր ծառայությունը «որձության» ապացուցման մասին չէ. «Բարդա՞կ», թե՞ բարենորոգում

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 7 hours ago
  • 4 min read
ree


«Ամբողջ մի կառավարություն ընգած ա, ասում ա՝ թող պատասխանի՝ ինքը երեխա ունի՞, թե՞ չունի։ Արա, լուրջ պատասխան եք ուզո՞ւմ, խի նեղվում ե՞ք։  Սենց բան բերեմ, էլի, որ մեր սրբազանները տղա են, արա, որձ են, հա, կնոջ հետ են եղել, դրա մեջ վատ բան կա՞։ Խի՞ եք քթներոդ խոթում ուրիշի կյանք, արա․․․»,- իր հարցազրույցում օրերս ազդարարել է դերասան Լևոն Հարությունյանը։  Հարցազրուցավարի հեգնական դիտարկմանը՝ «ասում են՝ կուսակրոն չէ», դերասանն  արձագանքել է.  «Մի հատ քո պահած օրենքները նայի, էդ օրենքները ոնց ես պահում ու ամեն օր խախտում ես էդ օրենքները, հիմա դու եկել ես, քո էդ օրենքապաշտ վիճակով եկեղեցուց ես բան ուզու՞մ, ու ուրիշ արգումենտ չկա՞, նկարում ե՞ք, այ ղզիկներ, նկարում են՝ տեսեք, նա իր քեռակնոջ հետ է։ Նախ, պտի ապացուցես, որ դա իրա քեռակինն ա, երկրորդը՝ պտի ապացուցես, որ էդ մարդը․․․ լավ։  Հա՜, մեր կաթողիկոսը երեխա ունի, նու ի չտո՞»։ 



Լևոն Հարությունյան արտիստի սույն մտքերը եկեղեցականների ու նրանց «դեմ» ՀՀ կառավարության իբրև թե «ընգած լինելու» մասին, անխոս, որքան ցինիկ են ու սկանդալային, նույնքան էլ ողբերգական ու քստմնելի եկեղեցու՝ որպես ազգային ինստիտուտի,  հոգևոր դասի ներկայացուցիչների վարքաբանության, առաքելության վերաբերյալ ունեցած պատկերացումների ու վերաբերմունքի առումով։  Ցավոք, նա միակը չէ, որը այսպիսի պատկերացում ունի այն ճգնաժամի վերաբերյալ, որն արդեն տևական ժամանակ համակել է եկեղեցին, ու որի հանգուցալուծման հարցը թեև ուշացումով, սակայն օրակարգ է բերվել գործող իշխանության օրոք։ Արդ, ի՞նչ է ասում դերասանը. նա հոգևորականի կարևորագույն առաքելությունն ըստ էության  ծանակում, անպատվում է՝ Աստծու խոսքը քարոզողների մասին արտահայտվելով այնպիսի խոսույթով, որը գործածվում է կենդանական աշխարհի ներկայացուցիչների սեռային պատկանելությունը հիշատակելիս։ Դժվար չէ ընկալել հոգևորականներին ուղղված այսպիսի «էքստրաօրդինար պաշտպանության» խորքը. առաջին՝ փորձել ցույց տալ,  թե մեր երկրի առջև ծառացած խնդիրների, մարտահրավերների ֆոնին որքա՜ն անկարևոր հարց է եկեղեցու սպասավորների կուսակրոնության հարցը քննարկելը, երկրորդ՝  փորձել ցրել հասարակության մեջ արմատացած՝ եկեղեցականների «ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալու» մասին կարծրատիպային ընկալումները՝ ընդգծելով վերջիններիս սեռական «նորմալ կողմնորոշում» ունենալը, իմա՝ «որձ» լինելը։ Սա, թերևս շատերը կհամաձայնեն, ոչ այլ ինչ է, եթե ոչ անարգանք եկեղեցու հոգևոր դասի ներկայացուցիչների հանդեպ՝ արժանի խորշանքի ու շուտափույթ դատապարտման, առաջին հերթին հենց Մայր Աթոռի կողմից։ Վայ այն հոգևորականին ու կրոնական կազմակերպությանը, որի պաշտպանությունն իրականացվում է այսպիսի ոճով ու բառամթերքով։ Դերասանը երևի թե զբաղվածության պատճառով չի հասցրել իրազեկվել, որ հոգևոր դասի բարձրաստիճան սպասավորների կողմից կուսակրոնության ուխտ տալը «որձ» լինել դադարելու մասին չէ, այլ Աստծուն նվիրաբերվելուսրբազան երդում, Տիրոջը հետևելու և նրաառաքելության լուծն առնելու հանձնառություն։ Եվ եկեղեցականի, այն էլ՝ բարձրաստիճան, Աստծուն ու հավատացյալ հոտին ծառայելու  առաքելությունը չի ենթադրում «որձության» ապացուցում՝ դրանից բխող հետևանքներով։  «Եպիսկոպոսը պետք է անբասիր լինի, որպեսԱստծու տնտես. ոչ հանդուգն, ոչ բարկացող, ոչանարգող, ոչ կռվարար, ոչ շահասեր, այլ՝հյուրասեր, բարեսեր, խոհեմ, արդար, սուրբ, ժուժկալ, ամուր կապված վարդապետությանհավատի խոսքին, որպեսզի կարողանա հորդորելողջամիտ վարդապետությամբ» (Տիտ. Ա 7-9):



Եկեղեցու՝ դարերով եկած ու մեր օրեր, գործող կաթողիկոսին ու մյուս եպիսկոպոսներին փոխանցված կարգին ու կանոնին ենթարկվելը պարտադիր է այնքան ժամանակ, քանի դեռ դրանք նույն եկեղեցու կողմից չեն վերանայվել՝ բարեփոխվել և կամ խմբագրվել։ Օրենքներից ու դրանք խախտելուց խոսող դերասանն ու նրա պես մտածողները, համոզված ենք, ՀՀ  քաղաքացի լինելու բերումով տեղյակ են, թե ինչ է ենթադրում օրենքի խախտումը՝ պատասխանատվություն և պատիժ։ Եվ երրորդ հանրապետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, իր Սահմանադրությամբ ու օրենքներով, դեռևս գոյություն չուներ, երբ եկեղեցին ընդունեց իր կանոնական օրենքը՝ դրա տառին և ոգուն հավատարիմ մնալու հանձնառությամբ։ Հետևապես նույն  պատասխանատվության ու պատժի ինստիտուտը նախատեսված է նաև եկեղեցական օրենքը զանց առնելու պարագայում՝ կարգալուծության, եկեղեցին թողնելու, աշխարհականների շարքին դասվելու տեսքով։



Շարքային աշխարհական՝ դերասան Լևոն Հարությունյանի վերոհիշյալ հայտարարությունը չէր արժանանա մեր ուշադրությանը, եթե նա միակը լիներ եկեղեցու վերաբերյալ իր պատկերացումներով։  Ռադիկալ ընդդիմությունն էլ, որը, ինչպես գիտենք, հանդես է գալիս ոչ այնքան եկեղեցու, որքան դրա բարձրաստիճան հոգևորականության կատաղի պաշտպանության դիրքերից, գեներացնում է այն թեզը, թե՝ իշխանությունը «ընկել չախչախն է փնտրում այն դեպքում, երբ ջուրը քշել-տարել է ջրաղացը»։ Այն է՝ «Արցախը հանձնած» ու «բազում աղետներ բերած»  այս իշխանությունը  հրատապ խնդիրների լուծման մասին հոգ տանելու փոխարեն՝ դրել կաթողիկոսի ու այս կամ այն հոգևորականի զավակ ունենալն ու անկողնային կյանքն է քննարկում։ Այս՝ հիբրիդային պատերազմի գործիքը պայմանականորեն կոչենք «արժեզրկում» (обесценивание), որը կիրառվում է այս կամ այն իրադարձության, եղելության, ապրումի  կարևոր, ճակատագրական, նշանակալի  լինելը ժխտելու, անկարևոր, երկրորդական համարելու նպատակով՝ դրան հակադրելով ավելի հարաբերականորեն «կարևոր» բաներ։



Անհերքելի է, որ եկեղեցում տիրող, մեղմ ասած, անբարեկարգ, ապականոն վիճակի մասին ՀՀ հասարակությունն ու մասնավորապես եկեղեցապաշտպան ընդդիմությունը միայն վերջերս՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձրաձայնումից հետո չէ, որ իրազեկվել են։ Խնդիրները, որոնք եկեղեցին կեղեքում են ներսից, հասունացել են տարիներ ի վեր ու պարբերաբար բարձրաձայնվել տարբեր խողովակներով, մասնավորապես նաև «պատմության սևագրերում»՝ մամուլում։ Եկեղեցականների անձնական կյանքի ու գործունեության մասին մամուլում հայտնված տեղեկությունները «հերքվել են» «վարկաբեկիչ նյութեր» փաթեթավորմամբ՝ այսպիսով ներշնչելով նույն այդ հասարակությանը, որ եկեղեցու ներսում ամեն բան կարգին է՝ մաքուր ու կանոնական, և շահագրգիռ ինչ-որ անհատներ կամ խմբեր, խոսելով ազգային ինստիտուտի ներքին ապականության մասին, ընդամենը տուրք են տալիս իրենց չարանենգ կրքերին։ Նախկին իշխանության օրոք, նկատենք, ճիշտ նույն քարոզչական մեթոդն էր կիրառվում, երբ մասնավորապես գրվում կամ խոսվում էր զինված ուժերում՝ բանակում առկա անբարվոք իրավիճակի՝ «բարդակի» մասին։ Իշխանության արձագանքը նման «վարկաբեկիչ» նյութերին, հիշեցնենք, լինում էր այսպիսին՝ «թուրքը կարդում, ուրախանում է»։



Եկեղեցին ու դրա սպասավորներն էլ ՀՀ քաղաքացիների կենսագործունեության անբաժան ու կարևոր ոլորտի՝ հոգևոր կյանքի «զինված ուժերն» են, որոնց առաքելությունը ՀՀ քաղաքացիների հոգևոր անվտանգությունը, պաշտպանվածությունը երաշխավորելն է՝ հավատարիմ մնալով սեփական կարգապահական կանոնադրությանը, այսպես ասած՝ «ուստավ»-ին։ Արդ, այդ կանոնադրությունը իքս հոգևորականի իգության ժխտման կամ որձ լինելն ապացուցելու մասին չէ՝ արգելված մերձավորի հետ ինտիմ կապ ունենալով,  կուսակրոնության ուխտ տալու, այդ ուխտի խախտման հետևանքի՝ զավակ ունենալու հանգամանքը չհերքելու, այդ հանգամանքի պայմաններում կաթողիկոսի գահին բազմելու մասին չէ, այլ՝ հոգևոր առաջնորդության, սուրբ խորհուրդների կատարման, առաքինության, հավատավոր հոտի նկատմամբ խնամքի առաքելության։ Երբ եկեղեցու՝ դարերով ավանդված «սահմանադրությունը» միտումնավոր շրջանցվում է, հետևանքը լինում է «բարդակը»։ Հետևապես առանձնաշնորհյալ կարգավիճակ ունեցող կրոնական կազմակերպության  շուրջ արդեն ամիսներ տևող գործընթացը «բարդակի» ռեժիմը բարեկարգության ռեժիմով փոխարինելու մասին է։   



Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, օրերս առաջարկել էր ՀԱՍԵ «նորոգման ճանապարհային քարտեզ», որը ներառում էր նաև կետ հոգևորականի բարեվարքության կանոնների ևդրանց ապահովման երաշխիքների մասին։ Երեկ իր ֆեյսբուքյան տեսաուղերձում ՀՀ վարչապետը մասնավորապես նշել է. «Այսօր ՀՀ-ում հոգևորականի բարեվարքության կանոններ գոյություն չունեն, այսինքն՝ հոգևորականը, ըստ եկեղեցական կարգի, իր ամենօրյա գործունեության և կյանքի մեջ ինչպիսի չափանիշների պետք է համապատասխանի։ Խոսքը վերաբերում է թե ամուսնացյալ, թե կուսակրոն քահանաներին։ Ես կարծում եմ, որ եպիսկոպոսաց դասը պետք է քննարկի և որոշման գա մի հարցում՝ արդյոք պահպանվո՞ւմ է կուսակրոնության ինստիտուտը, թե՞ ոչ։ Եթե պահպանվում է, ապա դա արդյոք բացարձակ, պարտադիր պայմա՞ն է եպիսկոպոս լինելու համար, թե՞ կարող են լինել ինչպես կուսակրոն, այնպես էլ ամուսնացյալ եպիսկոպոսներ»։  


Հ․ Մ․

 
 
1/2449
bottom of page