top of page

Հայաստանը շոկոլադե Ձմեռ պապեր պատրաստող թիմ չէ․ Մարկո Ռոսի

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Oct 12
  • 1 min read
ree

Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 3-րդ տուրում Հայաստանի ընտրանին արտագնա խաղում զիջեց Հունգարիայի հավաքականին 0:2 հաշվով։

Խաղից հետո Հունգարիայի ընտրանու գլխավոր մարզիչ Մարկո Ռոսին պատասխանել է լրագրողների հարցերին։

«Մեր հավաքականը լիովին արժանի էր հաղթանակին, քանի որ վերահսկում էր խաղի ընթացքը և գրեթե ռիսկի չէր դիմում՝ մենք էինք որոշում տեմպը։ Չնայած թույլ տված որոշ սխալներին և բաց թողած գոլային հնարավորություններին, կարողացանք նվաճել երեք միավոր։

Հայաստանի հավաքականը լուրջ մրցակից է, ոչ թե, ինչպես մենք ենք ասում՝ «շոկոլադե Ձմեռ պապեր» պատրաստող թիմ։ Նրանք տեխնիկապես հմուտ են, լավ պաշտպանվում են խորքում, արագ հակագրոհում և արդյունավետ են ստանդարտ դիրքերից։

Եթե բախտը մեզ ավելի շատ ժպտար, այդքան չէինք տառապի։ Տակտիկապես մեր նպատակը «բետոնացված» պաշտպանություն ունեցող թիմի դեմ հատվածների փոփոխությամբ խաղալն էր, և դա արդյունք տվեց։ Ի դեպ, նույնիսկ Ֆրանսիան Ադրբեջանին գոլ խփեց միայն 46-րդ րոպեից հետո»,- Ռոսիի խոսքն է մեջբերում Nemzeti Sport-ը։

 
 
1/2377
bottom of page