top of page

Գևորգ Ղազարյանը խզել է պայմանագիրն «Արարատ-Արմենիայի» հետ

2 days ago
1 min read


«Արարատ-Արմենիայի» մարզիչ Գևորգ Ղազարյանը երկկողմ համաձայնությամբ խզել է ակումբի հետ աշխատանքային պայմանագիրը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Ինչպես արդեն հայտնի է, Գևորգ Ղազարյանն օրերս հայտարարել էր ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին։ «Արարատ-Արմենիա» ակումբը մաղթում է նրան հաջողություն։ Վստահ ենք, որ նրա պրոֆեսիոնալիզմն ու մարդկային բարձր որակները կարող են հայկական ֆուտբոլում իրական փոփոխություններ ապահովել»,- նշված է ակումբի հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 21-ին։




 
 
1/2930
bottom of page