Մենք հանրային քննարկման ենք դնելու կոնկրետ տեսակի ավտոմեքենաների սահմանափակումներ․ Տիգրան Ավինյան
1 hour ago
1 min read

Մենք հանրային քննարկման ենք դնելու կոնկրետ տեսակի ավտոմեքենաների սահմանափակումներ, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մենք առաջարկելու ենք, որ կոնկրետ հատվածներ և կոնկրետ վարչական շրջաններ կարող են մտնել Եվրո 4 ստանդարտի ավտոմեքենաներ, բոլոր մնացած ավտոմեքենաների համար գործելու է հավելյալ սահմանափակում»,-նշել է նա։




















