top of page

Իրանի և Քաթարի ԱԳ նախարարները քննարկել են Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունները

  • Feb 21
  • 1 min read

Իրանի և Քաթարի արտգործնախարարներ Աբբաս Արաղչին և Մոհամեդ բին Աբդուլռահման Ալ Թանին հեռախոսազրույցում անդրադարձել են Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններում վերջին զարգացումներին, հաղորդում է իրանական Tasnimլրատվական գործակալությունը:

Նախարարները քննարկել են Իրանի միջուկային հարցով անուղղակի բանակցությունների ընթացքը, որի վերջին փուլն անցկացվել է փետրվարի 17-ին Ժնևում՝ Օմանի միջնորդությամբ:

Զրուցակիցները կարևորել են խորհրդակցությունների և փոխգործակցության շարունակությունը՝ ուղղված դիվանագիտական ջանքերի առաջմղմանը տարածաշրջանային համագործակցության շրջանակում:

 
 
1/2584
bottom of page