top of page

Նոր վստահություն մշակութային արժեքների փորձաքննության ոլորտում․ Հայաստանի փորձագիտական կենտրոնը ստացել է հավատարմագրում

  • 1 hour ago
  • 1 min read


«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2026 թվականի մարտի 9-ին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ստացել է 5 տարվա ժամկետով հավատարմագրում, ըստ որի՝ կենտրոնի մշակութաբանական փորձաքննությունների բաժինը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2025 թվականի մայիսի 29-ի N 669 որոշմամբ սահմանված չափորոշիչներին և հավատարմագրված է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնելու համար։


Ստացված հավատարմագրումը կարևոր ձեռքբերում է կենտրոնի համար՝ ստեղծելով առավել լայն հնարավորություններ մասնագիտական գործունեության զարգացման, մշակութային արժեքների փորձաքննության արդյունավետ կազմակերպման և ոլորտում կենտրոնի նկատմամբ վստահության ամրապնդման համար։ Մշակութաբանական փորձաքննությունների բաժինը ձևավորվել է ընդամենը երեք տարի առաջ, այն արդեն հաստատել է իր բարձր մասնագիտական կարողությունները։ Կատարված փորձաքննությունները գնահատվել են արժանահավատ ոլորտի մասնագետների և գործընկեր կառույցների կողմից՝ փաստելով ճշգրտությունն ու հիմնավորվածությունը։ Այս նոր ձեռքբերումը կենտրոնին հնարավորություն կտա ընդլայնել ծառայությունների շրջանակն ու ամրապնդել վստահությունը ոլորտում։

 
 
bottom of page