top of page

Չավին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Բարսելոնա»-ից․ պաշտոնական

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից, հայտնում է կատալոնացիների պաշտոնական կայքը։

Որոշման մասին 44-ամյա մասնագետին հայտնել են ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հետ հանդիպման ժամանակ։ Մայիսի 26-ին թիմը Չավիի գլխավորությամբ կանցկացնի իր վերջին հանդիպումը՝ Իսպանիայի Լա լիգայի 38-րդ տուրի խաղում մրցելով «Սևիլիայի» հետ։

Հունվարի վերջին Չավին հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է թիմից։ Սակայն ապրիլին կողմերը հայտարարեցին, որ պայմանավորվել են շարունակել համագործակցությունը։

Չավին «Բարսելոնան» գլխավորում է 2021 թվականի նոյեմբերից։ 2022/23 մրցաշրջանում կատալոնացիները հաղթել են Իսպանիայի առաջնությունում և դարձել երկրի Սուպերգավաթի հաղթող։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչը կլինի Հանսի Ֆլիկը, որը նախկինում աշխատել է «Բավարիայում» և Գերմանիայի հավաքականում։

1/1925
bottom of page