top of page

ՊՆ վարչական համալիրի ներքին տարածքում տեսանկարահանում կարելի է իրականացնել միայն ՊՆ-ի թույլտվության դեպքում. ՊՆ

  • Sep 29, 2025
  • 1 min read

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրը հատուկ պահպանության ենթակա օբյեկտ է, հայտնում են ՊՆ-ից։


«Հիշեցնում ենք, որ անվտանգության կանոնների պահպանման նպատակով վարչական համալիրի ներքին տարածքում կամ դրա ուղղությամբ տեխնիկական ցանկացած միջոցով տեսանկարահանում կամ ուղիղ հեռարձակում իրականացնելը հնարավոր է բացառապես պաշտպանության նախարարության տրամադրած համապատասխան թույլտվության դեպքում», - ասվում է հայտարարության մեջ։

 
 
1/2700
bottom of page