top of page

Սա, հավանաբար, մեր լավագույն ելույթն էր մրցաշարում․ Բելինգհեմ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 7, 2024
  • 1 min read

Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է Եվրո-2024-ի քառորդ եզրափակչում Շվեյցարիայի նկատմամբ տարած հաղթանակը (1-1, 11 մետրանոցներ՝ 5:3).

«Սա, հավանաբար, մեր լավագույն ելույթն էր մրցաշարում: Մենք շատ հպարտ ենք մեր թիմով։ Այն, ինչ միշտ չես կարող չափել ու տեսնել, բնավորությունն ու մտածելակերպն է, և մենք դա նորից ցույց տվեցինք 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ:

Նման ճնշման տակ փոխարինման դուրս գալ և 11-մետրանոց հարվածելը յուրահատուկ բան է»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Եվրո-2024-ի կիսաեզրափակչում Անգլիան կխաղա Նիդեռլանդների հետ:

1/2129
bottom of page