top of page

Սա երևի առաջին անգամ է Հայաստանի 3000+ պատմության մեջ երբ երկրի ղեկավարը անհատ քաղաքացուց հրապարակավ ներողություն է խնդրում․ Դանագուլյան

  • 18 hours ago
  • 1 min read


Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


2001 թիվ: Քաղաքացին պետության ղեկավարին դիմում է «բարև Ռոբ» արտահայտությամբ: Նրան քարշ են տալիս զուգարան, և ծեծելով սպանում: Միակ լրագրողը որը փորձում է հետաքննել այս սպանությունը ինքը ենթարկվում է մահափորձի, նռնակի պայթյումից ծանր վիրավորվում է, և ստիպված է լինում լքել Հայաստանը:


2026 թիվ: Քաղաքացին տրանսպորտում հանդիպելով պետության ղեկավարին առանց տատանվելու մտնում է նրա հետ երկար բառավեճի մեջ: Որովհետև լավ գիտի որ իրեն օրենքը պաշտպանում է ու որ ինքը վախենալու բան չունի:


Վերջում, ենթարկվելով վարչապետի կողմից անարժան արտահայտությունների, հպարտ կեցվացքով հեռանում է:


Նույն օրը պետության ղեկավարը հրապարակային կերպով ներողություն է խնդրում իր անարժանավայել վարքի համար:



Սա երևի առաջին անգամ է Հայաստանի 3000+ պատմության մեջ երբ երկրի ղեկավարը անհատ քաղաքացուց հրապարակավ ներողություն է խնդրում:


«Յա, խի կարծում ես Նիկոլը անկեղծորեն ա՞ ներողություն խնդրում: Ինքը ըդամենը քվեների մասին ա մտածում...»:


Ես չճանաչեալ զվարչապետ ինչ կկամենայ ի խորոց սրտի: Բայց անգամ եթե այսպես է, ապա դա Է՛Լ ավելի լավ է: Որովհետև դա նշանակում է որ սխալն ընդունելն ու ներողություն խնդրելը Հայաստանում այլևս զապադլո չէ, այլ արժանի վարքի բնութագիր: Որը քվե կբերի, այլ ոչ թե կտանի: Դա խոսում է հասարակության ընթացիկ զարգացման մասին:


«Ախր ինչքան կարելի ա նախկիններով արդարաց...»:


Ես ոչմեկին չեմ արդարացնում: Արցախցուն «փախած» անվանելը անընդունելի է, և Նիկոլը շատ ճիշտ է անում որ ներողություն է խնդրում ասածի համար:


Ես ընդամենը մատնանշում եմ թե ինչ էինք, ու ինչ դարձանք:


Սա կոչվում է երկիր:  Սա կոչվում է ժողովրդավարություն:  Կներեք սիրելի երևանցի նվնվներ, որ ձեր քաղցր լացը հարամ եմ անում:

 
 
1/2599
bottom of page